Մեր ծառայությունները
Այս էջում կարող եք ծանոթանալ մեր ծառայություններին։

Ցանկացած ձեռնարկության գործունեություն իրենից ներկայացնում է տարբեր, բայց փոխկապակցված գործընթացների բարդ համադրություն: Գործընթացները կազմում են ընկերության արժեշղթան:
Ամեն գործընթաց կարող է ընկերությանը մրցակցային առավելություն ապահովել` հանդիսանալով ինքնարժեքային կամ որակական (դիվերսիֆիկացիոն) առավելության գրավական:
Կառավարման համակարգի ներդրումը ընկերությունում ռազմավարական որոշում է, այն նպատակներին հասնելու համար փոխկապակցված և փոխազդող տարրերի մի շարք է:



ԱՈՒԴԻՏՆԵՐԻ ԻՐԱԿ ԱՆԱՑՈՒՄ
Կառավարման համակարգի ներքին աուդիտի նպատակն է ձեռնարկության ռազմավարական նպատակներին հասնելու համար սահմանված գործընթացների համապատասխանության և դրանց արդյունավետության վերաբերյալ ղեկավարությանը օբյեկտիվ և ժամանակին տեղեկատվությամբ ապահովելը:
Մեր մասնագետների կողմից իրականացվում են հետյալ ուսումնասիրությունները.
Դիագնոստիկ աուդիտ՝ առկա կառավարման համակարգի ուսումնասիորթություն ըստ սահմանաված նորմատիվային ուղեցույցերի:
Ներքին աուդիտ /կամ 2-րդ կողմի աուդիտ/՝ ուսումնասիրություն, որն իրականացնում բացահայտելու շահագրգիռ կողմի նախապես հայտարարված պայմանններին և դրույթներին համապատասխանությունը:
Աուդիտները կարող են լինել համալիր կամ առանձին ըստ տեսկաների, ինչպես նաև կարող են տարանջատվել ըստ`
Գործընթացի, Արտադրանքի, Ծառայության, Կառավարման համակարգի:

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մեր փորձագետների կողմից յուրքանչյուր գործընկերոջ համար մշակում ենք իր խնդիրները լուծելու համար անհատական ծրագիր, որով մատուցվում է լայն սպեկտորի ծառայություններ՝ համալիր կամ առանձին.
-
Կազմակերպական կառուցվածքի օպտիմալացում;
-
Գործունեության արդյունավետության բարձրացում;
-
Ձեռնարկության օպեռացիոն ռազմավարության բարելավում;
-
Բիզնես գործընթացների ռեինժենիրինգ;
-
Ռիսկերի կառավարում;
-
Արդյունավետության առանցքային ցուցանիշների մշակում և ներդնում;
-
Դասընթացների և վերապատրաստումների իրականացում;
-
Մենթորինգ;
-
Քոուչինգ:



ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ
Մենք միակ ընկերությունն ենք Հայաստանում, որն ունի համապատասխան փորձ ունեցող մասնագիտներ տնտեսական գոտիների նախագծման և կառավարման ոլորտում:
Այս ծառայությունները նախատեսում են՝
-
Ռազմավարության մշակում;
-
Գործարար ծրագրի մշակում;
-
Օրենսդրական բարեփոխումների առաջարկություններ;
-
Նորաստեղծ մեգանախածգերի կառավարում;
-
Առկա կառավարման համակարգի բարելավում;
-
Միջազգային համագործակցության ուղիներ:
Մենք խորհրդատվական ծառայություններ ենք մատուցում հատուկ տնտեսական և արդյունաբերական գոտիների նախագծման, ստեղծման, կառավարման, և զարգացման ուղղությամբ: Այն կիրառելի է բոլոր մակարդակներում՝ կառավարության, համակարգող մարմնի, գոտու օպերատորի և շահագործողների համար։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ռազմավարական կառավարումը կազմակերպության կողմից ձեռնարկվող գործողությունների ձևակերպման, իրականացման և գնահատման գործընթացն է: Այն ներառում է կազմակերպության ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն, հնարավորությունների և սպառնալիքների բացահայտում, նպատակների և խնդիրների սահմանում, ինչպես նաև դրանց հասնելու ծրագրերի մշակում: Ռազմավարական կառավարումը շարունակական գործընթաց է, որը ներառում է կազմակերպության գործունեության մշտադիտարկման և գնահատման, ռազմավարությունների և ծրագրերի անհրաժեշտ ճշգրտման և անհրաժեշտության դեպքում ուղղիչ ու կանխարգելիչ գործողությունների իրականացնան գործընթացներ։ Ռազմավարական կառավարման վերջնական նպատակը կազմակերպության համար կայուն մրցակցային առավելություն ապահովելն է, որը թույլ է տալիս նրան հասնել երկարաժամկետ հաջողության և զարգացման:
